կարևոր
4609 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-22 12:17
Քաղաքական

Ստացվում է՝ պետք է փակել իրավապաշտպան գործունեությունը․ Արծվիկ Մինասյան

Իրավունքների գերակայությունը, իրավունքով առաջնորդվելու սահմանադրական պարտավորությունը պետության, իշխանության բոլոր մարմինների պարտականությունն է։ Այս նախաձեռնությամբ ոչ միայն էականորեն սահմանափակվում է, այլ առանձին դեպքերում քաղաքացին ուղղակի զրկվելու է իր իրավունքների պաշտպանության համար միջոցների ձեռնարկումից։ Փաստարկը, թե իբր կուժեղացնենք հանրային ծառայության պաշտպանի գրասենյակը ոչ միայն իրատեսական չէ, այլ անընդունելի՛ է։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նշենք՝ ԱԺ-ի հերթական նիստի օրակարգում՝ ՀՀ կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։ 

Մանրամասն՝ տեսանյութում