Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդենիսում ուղղակի թույլ չենք տալու, որ ՔՊ-ն ընտրի համայնքապետ, իրավական մեխանիզմները կան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը Վարչական դատարանում, որը մերժեց Վարդենիս համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքը վիճարկելու՝ «Միասնական Վարդենիս» դաշինքի բողոքը։
Նրա համար սպասելի էր ընդդիմադիր դաշինքի բողոքի մերժումը դատարանի կողմից, քանի որ դատական իշխանութունը ևս իշխող վարչախմբի կամքին ենթարկելու ջանքեր են գործադրվում։
Բագրատ Եսայանը հիշեցրեց «Շիշ բռնող» մականունով պատգամավորի հայտարարությունը, որ՝ դե կտեսնեք, թե ինչ է լինելու Վարդենիսում։
Բագրատ Եսայանի համար սպասելի էր նաև ընդդիմադիր դաշինքի ցուցակի առաջին համարի կալանավորումը՝ հաղթանակից հետո, որպեսզի նա հնարավորություն չունենա մասնակցելու առաջին նիստին։
«Մանդատագողությամբ և մարդագողությամբ նրանք փորձում են փոխել ուժերի հարաբերակցությունը Վարդենիս համայնքում։ Բայց ասեմ, որ քաղաքական երկու թիմերի՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների, անդամների որոշումը հստակ է՝ ուղղակի թույլ չենք տալու, որպեսզի ՔՊ-ի ներկայացուցիչն ընտրվի համայնքապետ, իրավական մեխանիզմները կան։ Այսօր արդեն քրեակատարողական հիմնարկում ցուցակի առաջին համարը՝ Արամը Հարությունյանը, ինքնաբացարկի դիմում է գրել և հանձնել է դիմումը հիմնարկի ղեկավարությանը, ինչպես և կարգն է, չնայած վերջին մեկ շաբաթը նրա մոտ փաստաբան թույլ չէին տալիս, որ մտնի։ Այս դիմումը պետք է հասնի ԸԸՀ․ վաղը նոր նրանք մանդատների բաշխում են իրականացնելու, և այս ինքնաբացարկը պետք է քննարկվի և, բնականաբար, Արամ Հարությունյանի մանդատը պետք է անցնի «Միասնական Վարդենիս» դաշինքի հաջորդ համարին, և վերկանագնվի մանդատների 14/13 հարաբերակցությունը։ Մինչ այդ 13/13 էր, քանի որ Արամ Հարությունյանը կալանավորված էր և չէր կարողանալու մասնակցել ավագանու նիստին, և ՔՊ-ն հույս ուներ, որ կանցնի տարիքով ավագը՝ իրենց թեկնածուն, բայց այդպես չի լինի»,-բացատրեց Բագրատ Եսայանը։
Ավելի վաղ փաստաբանը ներկայացրել էր դատական գործի էությունը, բողոքարկման հիմքերը և դատարանի մերժման անհիմն լինելը։
Մանրամասն՝ տեսանյութում․