|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր, մայիսի 1-ին, աշխատավորների օրը, շքերթ էին կազմակերպել Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները: Նրանք ավանդաբար մայիսի մեկին նշում ենհ աշխատավորների օրը քայլերթով: Մոտ 500 մասնկիցներ, որոնց թվում էին թե երեխաներ, թե երիտասարդներ, թե տարեցներ, կարմիր դրոշներով քայլերթով անցան Մաշտոցի պողոտայով: Նրանց ուղեկցում էին կոմունիստական ժամականաշրջանի կուսակցական ռուսական երգերը: Բարձրախոսը հիշեցնում էր Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական վիճակի մասին:
«Ստեղծվել է մի մթնոլորտ, երբ անվանի մանկավարժները, գրողները, արվեստագետները, գիտնականները մեկուսացվել են, հեռացել ազգը առաջնորդելու իրենց սուրբ առաքելությունը կատարելուց: Թող մայիսի 1-ը դառնա նրանց մեծ վերադարձի, ժողովրդի սոցիալական հառնումի, կոմունիստական կուսակցության հաղթանակի օր»,- այս խոսքերը հնչում էին բարձրախոսով:
Հայ կոմունիստ կանայք չէին մոռանում ձայնակցել հնչող կոմունիստական երգերին: Նրանցից մեկը երգելիս կողմնորոշվում էր, և «Իմ հարազատ Մոսկվա»-ի փոխարեն երգում` «Իմ հարազատ Երևան»: