Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանում Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Սերժ Սարգսյանի` Արեւմտյան Հայաստանին վերաբերող հարցին տված պատասխանին` այն համարելով «պետական գործչին` առավել եւս նախագահին ոչ վայել հայտարարություն»:
«Կրտսեր եղբայր» Ալիեւին հանդիպած Էրդողանն այնքան է ոգեւորվել ու հեռուն է գնացել, որ հայտարարել է, թե Հայաստանի նախագահը պետք է ներողություն խնդրի իրենցից` նման հայտարարության համար:
CNNturk-ի փոխանցմամբ` Էրդողանը Սերժ Սարգսյանին մեղադրել է մատաղ սերնդի մեջ քեն ու ատելություն սերմանելու համար` նշելով, թե իբր այդ պատճառով «Հայաստանի ապագան ինքը մութ է տեսնում»:
Բաքվում Էրդողանը անդրադարձել է Ղարաբաղյան խնդրին` նշելով, որ այն «իրենց արնածորող վերքն է»:
Հիշեցնենք, որ թուրքական կողմի բարձրացրած հիստերիայի պատճառը օրեր առաջ Սերժ Սարգսյանը պատասխանն է Հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցներից մեկի հարցին` Արեւմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ վերադարձնելու մասին: Սերժ Սարգսյանն ի պատասխան հայտարարել էր. «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարել է, երբ 1990-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր Հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից: Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն, մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը»: