կարևոր
9937 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-10 18:46
Իրավական

4 մեղադրյալին մեղսագրվում է միևնույն արարքը, ինչն անընդունելի է․ Սուրեն Մանուկյանի փաստաբան

Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը՝  15։00-ին։ Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանն ասաց , որ այսօրվա դատական նիստն առանձնացավ 2 հարցի քննարկմամբ։
«Սույն վարույթով մեղադրյալներին մեղսագրված արարքը, իր նվիրական գնահատականով հանդերձ, որպես մեղադրանք, ինքնին հակասում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։