|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տարեցների օգնության միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ի հետ կազմել է տարեցների համար ամենահարմարավետ երկրների վարկանիշային աղյուսակը: Ներառված է 91 երկիր, այդ թվում է նաեւ Հայաստանը:
Տարեցների միջազգային օրվա առթիվ վարկանիշային աղյուսակը հրապարակվել է այսօր: Global AgeWatch Index 2013-ի համաձայն՝ առաջին տեղում է Շվեդիան, որտեղ թոշակառուների համար կան բոլոր պայմանները, դրանցից կարեւորներն են՝ շռայլ նպաստներն ու կենսաթոշակները, լավ տրանսպորտը: Առաջատարին հաջորդում է Նորվեգիան։ Երրորդ տեղում է Գերմանիան։
Համաձայն վարկանիշային ցուցակի՝ վատ չէ ծերությունն անցկացնել նաև Նիդերլանդներում, Կանադայում և Շվեյցարիայում։ Առաջին տասնյակը եզրափակում է Ճապոնիան։
Թոշակառուներն ապահովված են նաեւ Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և Իսլանդիայում։
Նախկին Խորհրդային միության երկրներից լավագույն վիճակում է Էստոնիան, որը զբաղեցրել է ցուցակի 29-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է մեզ եւ մեր հարեւան երկրներին, ապա դրանք չեն կարող հպարտանալ 60-ն անց մարդկանց համար կյանքի լավագույն պայմաններով։ Վրաստանը 37-րդ տեղում է, Լատվիան՝ 45-րդ, Լիտվան՝ 50-րդ։
Ի դեպ, վարկանիշային աղյուսակում Հայաստանը 51-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Թուրքիան՝ 70-րդը, իսկ ահա Ռուսաստանը 78-րդ տեղում է։