Փոխարժեքներ
06 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.58 |
EUR | ⚊ | € 413.36 |
RUB | ⚊ | ₽ 4.0404 |
GBP | ⚊ | £ 497.27 |
GEL | ⚊ | ₾ 140.63 |
Օտարերկրյա օժանդակություններն սառեցնելու մասին ԱՄՆ-ի նախագահի հրամանագիրն Ադրբեջանի մասով շատ դրական կարող ենք գնահատել, այդ երկրի կառավարությունն ԱՄՆ-ի օժանդակությունը մշտապես օգտագործել է ի հակառակ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամլո պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը՝ արձանագրելով, որ վերջին 30 տարվա ընթացքում իբրև ժողովրդավարության ամրապնդման ծրագրեր են իրականացվել Ադրբեջանում, բայց իրավիճակն ավելի վատ է։
Նրա արձանագրմամբ՝ դրական և շատ կարևոր օժանդակություն ունենք, որը վերաբերում է Արցախից բռնի տեղահանվածներին, ցեղասպանությունը վերապրածներին, որի կասեցումն ամենեւին էլ լավ դիտվել չի կարող։ «ԱՄՆ Հայ դատի գրասենյակներն աշխատում են, որ այդ օժանդակությունը շարունակվի, իհարկե, թիվը չեմ կարծում, որ մեծ է՝ մոտ 20 մլն դոլար, բայց կարևոր հումանիտար աջակցություն է», - ասաց Չուլջյանը՝ ավելացնելով, որ բացատրում են, իրազեկման աշխատանքներ իրականացնում արցախցիներին տրվող օժանդակության կարեւորության մասին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: