Ճիշտ ժամանակին ժիրայր լիպարիտյան հայի անուն ազգանունով անձը հայտնվեց հայաստանյան քարոզչական դաշտում։
Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ թշնամուն զիջելու, Հայկական հարցն օրակարգից հանելու, Արցախը մոռանալու և Թուրքիային տարածաշրջան բերելու քարոզը ոչ բոլորն են պատրաստ անել նույնիսկ իշխանական թիմում, և դրա համար գտել են հարմար թեկնածու՝ ի դեմս ԼՏՊ նախկին խորհրդականի, որը հայտնի «խաղաղասեր» է դեռ էն գլխից։
Այս մարդն անցել է գործնական լուրջ քայլերի` ազատ ու անկաշկանդ քարոզում է «մենք փոքր ենք ու թույլ», «առանց Թուրքիային զիջելու կկործանվենք», «նայենք առաջ, չկառչենք 1915-ին» և նմանատիպ այլ կեղծ թեզեր։ Ու ամենացավալին՝ չի ստանում համապատասխան ապտակ։
Սա իհարկե մեծ շղթայի մի փոքր օղակն է, բայց այդ օղակները գնալով ավելի ու ավելի արագ են բազմանում։ Ու չենք էլ հասցնի հասկանալ, թե ոնց Հայաստանը մի քայլով հայտնվեց թուրքական կապանքի մեջ։
Այս տեմպերով դա տեղի է ունենալու ավելի արագ ու անսպասելի, քան կարող էր երևակայել անգամ թրքասեր ու երևակայելու վարպետ Նիկոլ Փաշինյանը։
Անի Գասպարյան
Լրագրող