Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գազայի հատվածում իսրայելական ցամաքային հարձակումների ընդլայնման ֆոնին Էրդողանը սկսել է իրեն բնորոշ քաղաքականություն վարել՝ խառնելով ողջ տարածաշրջանը։
Հաշվի առնելով, որ թուրք հասարակությունը բողոքի ակցիաներ է անում, դատապարտում Իսրայելին ու կոչ անում զորք ուղարկել Գազա՝ իսրայելական բանակի դեմ մարտնչելու համար, Էրդողանը շտապեց հանրահավաք անցկացնել ու բորբոքված հասարակությանը համոզել, թե դատապարտում է Իսրայելի քայլերն ու աջակցում պաղեստինցիներին: Հանրահավաքն էլ անվանեց «Մեծ Պաղեստին»։
Թուրքիայի բռնապետը հայտարարեց, թե ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական խմբավորում չէ, այլ մոջահեդների՝ Սրբազան Ջիհադի մասնակիցների եւ ազատագրողների խմբավորում, որը պայքարում է հանուն սեփական երկրի եւ սեփական ժողովրդի։
Մինչդեռ իրականությունն այլ է․ Էրդողանը խոսքով աջակցում է Պաղեստինին, սակայն նյութական աջակցությունը՝ արջի բաժինը հասնում է Իսրայելին։
Օրերս Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ Թուրքիան հեշտությամբ վիզա է տրամադրում Իսրայելի քաղաքացիներին, իսկ պաղեստինցիներին՝ ոչ։ Թուրքիան Իսրայելին է մատակարարում ցեմենտ և երկաթ, որով էլ իսրայելցիները ամրացնում են Գազայի սահմանային հատվածը։
Թուրք լրագրող Էրքան Թրուքթենը հրապարակել է նավերի ամբողջական ցանկը, որոնք Թուրքիայից գնում են դեպի Իսրայել ու տարբեր տեսակի օգնություն ուղարկում իսրայելական ռեժիմին։ Թե՛ Էրդողանի կազմակերպած հանրահավաքի օրը և թե՛ հաջորդ երկու օրերին, Էրդողանը բազմամիլիարդանոց առևտուր է արել Իսրայելի հետ։
Ռեջեփ Էրդողանը իրեն կարգելով տարածաշրջանի խաղաղարարի դերը, իր կեղտոտ ոճին համապատասխան է գործում ՝ հայտարարում է մի բան, անում մեկ ուրիշը։
Թուրքիայից Իսրայել ուղարկված նավերի տեղաշարժի մասին լուսանկարները ստորև՝
Անի Նահապետյան