|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Սահմանին տեսախցիկների տեղադրման գործընթացը շարունակվում է. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: «Տեսադիտարկման սարքերի համակարգը բավականին բարդ և ժամանակակից տեխնոլոգիաներ պարունակող համակարգ է: Հսկայական աշխատանք արդեն իսկ կատարվել է: Աշխատանքի հիմնական մասն ավելի շատ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին է կատարվել: Իհարկե, հայ-ադրբեջանական պետական սահմանին նույնպես իրականացվում է այդ գործընթացը»,- ասաց նա` հավելելով, որ համակարգը դեռևս կատարելագործվելու տեղ ունի:
Խոսելով սահմանի երկայնքով դեռևս առկա` պահածոների երկաթյա տարաների մասին՝ Այվազյանն ասաց. «Ինչ վերաբերում է պահածոների մետաղյա տարաներին, դրանք պրիմիտիվ միջոցներ են, թեև նաև արդյունավետ են, ինչո՞ւ չէ, եթե այդ միջոցն աշխատում է, օգուտ է տալիս: Բարձր տեխնոլոգիական սարքերի կողքին կարող են լինել նաև նման միջոցներ: Մեկը մյուսին չի խանգարում, լրացնում է»: