կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-11 08:10
Քաղաքական

2020-ին Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակման երկրորդ փուլը սա էր լինելու, դրա համար ռուսներն արագ տեղակայվեցին Սյունիքում ու Արցախում․ Նաիրի Հոխիկյան

2020-ին Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակման երկրորդ փուլը սա էր լինելու, դրա համար ռուսներն արագ տեղակայվեցին Սյունիքում ու Արցախում․ Նաիրի Հոխիկյան
Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, թե Իսրայելի զինված ուժերը տեղակայվել են Ադրբեջանի սահմանին' ընդդեմ Իրանի։ Գեներալը նաև նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն փորձում են մեր տարածաշրջանում անկայունությունը խորացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
 
«Միաժամանակ տեղեկություններ են ստացվում Իրանից, որ թուրքական հատուկ ծառայությունները տեղակայվել են Հորադիզում' կրկին թիրախավորելով Իրանի տարածքը։
 
Մյուս կողմից Նախիջևանում թուրքական և Քաշաթաղի շրջանում կուտակված ադրբեջանական զորքերը երկու կողմից թիրախավորել են Սիսիանի մոտ տեղակայված ռուսական ռազմաբազան։
 
Բոլոր այս փաստերը գալիս են ապացուցելու, որ.
Կամ ռուսական ու իրանական շահերը հիմա ավելի շատ են համընկնում Հայաստանի շահերի հետ, և մենք մեկ բնական դաշինքի մեջ ենք։
Կամ 2020-ին Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակման երկրորդ փուլը սա էր լինելու, դրա համար ռուսներն արագ տեղակայվեցին Սյունիքում ու Արցախում, իրանցիներն էլ սկսեցին պատրաստվել իրենց հյուսիսային շրջանների պաշտպանությանը։
 
Իսրայելի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ականջները շատ ցայտուն են երևում»,- գրում է նա։