կարևոր
17809 դիտում, 7 ամիս առաջ - 2023-10-04 14:38
Տարածաշրջան Քաղաքական

Ալիեւի ներկայացուցիչը Թեհրանում է

Ալիեւի ներկայացուցիչը Թեհրանում է

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Թեհրան այցից հետո, Ալիեւն շտապել է իր ներկայացուցչին ուղարկել այնտեղ։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը ժամանել է Թեհրան՝ Իրանի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու։

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների առանցքում են եղել երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները։

Սեպտեմբերի վերջին Խալաֆովը հանդիպել եւ բանակցություններ էր վարել Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի հետ։