Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինեանի իշխանութեան անվտանգային համակարգի աղբիւրներն յայտնել են այն մասին, թէ իբր կանխել են իրենց իշխանութեան դէմ կազմակերպւած յեղաշրջման փորձը...
Տրագիկոմեդիական ժանրի այսպիսի յայտարարութիւնները, ցաւօք, հաւատացողներ էլ ունեն։ Աւելին՝ նմանատիպ քարոզչական հնարքները դեռեւս 2018 թւականից առաջ են մոլորեցրել, խաբել ու հաւատացրել միամիտ խաւերին։
Արդէն փաստ է ու հազարաւոր օրինակներով ապացուցւած, որ 21-րդ դարի ամենաազդեցիկ միջոցն ու, եթէ լինի այսպէս ասել՝ զէնքը, ամբոխ-ժողովուրդներին ուղղորդել-շեղել ու ապակողմնորոշելու համար, դա իշխանութիւնների քարոզչամեքենաներն են, ինչպէս ստանդարտ լրատւամիջոցներով, այնպէս էլ տասնապատիկ օգտագործւող ցանցային տարատեսակ համակարգերը։
Նիկոլական խունտայի հերթական ու ճարահատեալ սուտը՝ յեղաշրջումը կանխելու մասին, ապացոյցն է սեփական հոգեվարքի անխուսափելիութեանը, պայմանաւորւած՝ ժողովրդական ցասման ու արթնացման օրէցօր ծաւալմանը...
Արեւմտա-եւրոպական (հիմա արդէն նաեւ ռուսական) մի շարք ուժային-անվտանգային կառոյցների եւ նոյնինքն թուրք-ադրբեջանական նիկոլամէտ քարոզչամեքենայի առկայութեան դէպքում, ահա, բնական է եւ սպասելի, որպէսզի մէջտեղ հանւի այսպէս ասած՝ յեղաշրջման ապատեղեկատւութիւնը։ Եւ միթէ չէ, որ օրնիբուն Ալիեւն ու Էրդողանը զառանցում են հայկական ռեւանշիստների մասին, որոնք ընդդիմանում են Նիկոլի հայրենակործան քաղաքականութեանը։
Իսկ փաստ է արդէն, որ նոյն գլոբալ հակահայ ու հակաՀայաստան քաղաքականութեան իրագործման ճամբին, ցայժմ լաւագոյնս է աշխատում նոյն ցանցային դաւադիր քարոզչութիւն-պրոպագանդան..., որն արտայայտւում է՝
1- Հիտլերի թիւ մէկ խորհրդական Գոբելզեան ոճի ՄԵԾ ՍՈՒՏ-երով, որոնց հաւատալն աւելի դիւրին է,
2-Նոյն սուտերը (անցեալի, ներկայի, Արցախեան բանակցութիւնների, Հայոց յաղթանակած բանակի եւ նրա տրամադրութեան տակ եղած զէնքերի ու դեռ...հազար ու մի խնդրի մասին) Հայաստանում ու Սփիւռքում դեգերող իրենց համացանցային վարձկաններով ողջ Հայաշխարհում տարածելով...։
Նպատակը՝ իրենց հայրենակործան «պարտականութիւնը» արդարացնելն ու կարեւորը՝ չարաբաստիկ իշխանութիւնը պահպանելն է...։ Դրա համար էլ անընդհատ ժողովրդական ցասումն ու պահանջատիրութիւնը վարկաբեկելու համար, դա որակում են որպէս իշխանափոխութիւն կամ յեղաշրջում՝ նախկինների կողմից։ Այս հնարքները, սակայն, գնալով ժամանակավրէպ ու անազդեցիկ են դառնում։
Այսօր, ողջ Հայաշխարհի համար պատմական դառնագոյն իրողութիւնը, դա ՝ հայկական Արցախի ու այդ ճամբին հազարաւոր հայորդիների կորուստն է, որն կարող են արդարացնել-ընդունել լոկ ազգադաւները...
Սրանք, սակայն, տայ Աստւած՝ օր առաջ, վտարւելու են հայոց գիտակից ու հայրենապաշտ խաւերի շարքերից, իսկ ուշ կամ շուտ նաեւ ու մանաւանդ թող վստահ լինեն, որ երբեւէ չեն ճողոպրելու հայի վրիժառու բազկի արդար, արժանի եւ բոլոր առումներով օրինաչափ հատուցում-պատժից...։
Պատմական գիտութիւնների թեկնածու
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ