Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում որոշ շրջանակների կողմից հերթական քարոզչությունն է ծավալվել ՀՅ Դաշնակցության դեմ: Տարածվել են լուրեր` իբր Նախախորհրադարանի կազմակերպած երթարշավը նախաձեռնել է ՀՅ Դաշնակցությունը:
Վերոհիշյալ տրամադրությունները պարարտ հող հանդիսացան նաեւ ՀՅ Դաշնակցությունից վաղուց մերժված եւ նրանց շուրջը համախմբված, իրենց անձնական շահերի մեջ պարուրված մարդկանց համար, որոնք ոչինչ չեն խնայում Դաշնակցությանը փնովելու եւ նրա կերպարը ծուռ հայելու մեջ ներկայացնելու:
Որեւէ անհատի կամ կազմակերպության «քարոզչական հնարքը» չի կարող խարխլել ՀՅԴ կուռ շարքերը, ոչ էլ ապակողմնորոշել հայ հանրությանը թե' Արցախում, թե' ՀՀ-ում եւ թե' Սփյուռքում:
ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը հավատարիմ է իր որդեգրած քաղաքական ուղեգծին.
- Ամբողջությամբ պատասխանատու լինել Արցախի պետականաշինությանը
- Նպաստել ԼՂՀ միջազգային ճանաչմանը
- Կրել պատասխանատվություն Արցախի անվտանգության եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցերում
- Առաջամարտիկը լինել Արցախին սպառնացող ներքին եւ արտաքին խնդիրների դիմակայման գործընթացներում Այս ամենը մենք ի զորու ենք իրականություն դարձնել ՀՅ Դաշնակցության ողջ կառույցի եւ նրա համակիր շրջանակի ներգրավմամբ:
Մենք արկածախնդիր տարրերին հիշեցնում ենք, որ ազգային միասնությունն այս բարդ ռազմաքաղաքական իրավիճակում՝ գերխնդիր է:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտե
30.01.2015 թ.