կարևոր
34834 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-24 13:33
Հասարակություն

«Նեմեսիսը» վկա

«Նեմեսիսը» վկա

«Նեմեսիսը» վկա,

և ձե՛ր ժամը կգա ...

ձեզ չի փրկի ոչինչ

արդարադատ աջից,

որ ձեր գլխին կիջնի հանց երկնային ցասում,

ստի և կեղծիքի ահեղ մի բացասում:

Եվ իմացեք՝ ոչ ոք այնժամ չի հարցնելու՝

ո՞ւմ կամքով են, արդյոք, դարպասները բացվել,

ձե՞ր, որ արդեն մեղավոր եք կարգում,

թե՞ նենգ մեր ոսոխի,

որի արնոտ սուրն էր

ձեր պարանոցն ի վեր

իբրև կախվել:

 

Անհայրենի՛ք շներ,

դուք մանկուրտներ անարգ,

որ հանձնել եք ծովի ահեղ հորձանքներին

հայրենիքն իմ, ինչպես ճոճանավակ

և դավում եք նրան մահճում անգամ,

մի օր բռնելու են ձեր խուլ ականջներից,

ինչպես ականջներից հայտնի այն կենդանու,

որ, երբ զռռալ է պետք,

հարս է դառնում խոնարհ,

իսկ երբ պետք է լռել,

ձայնն է կերկեր քնար ...

 

 «Նեմեսիսը» վկա,

եթե ձեզ թվում է՝ էլ Թեհլիրյան չկա,

էլ Շիրակյան չկա կամ Թոռլաքյան,

և կամ թվում է ձեզ՝ անդարձ ցամաքել է

դյուցազուններ ծնող արգանդն հայկյան,

որ Դրո էր երկնում մրրիկների միջից,

միայն դրա՛ համար արժե, անշուշտ,

որ ցինիզմով լեցուն ձեր աչքերը լպիրշ

կյանքի գավաթներից

քամեն համը ձեր գաղջ, տտիպ արյան ...

 

«Նեմեսիսը» վկա,

օրն այդ, անշուշտ, կգա ...

 

Դո՛ւք, որ, առաջ ընկած, հրմշտելով միմյանց,

դեպի բեմն եք վազում, հանց կրկեսի մեյմուն,

հեգնում հերոսների փառքը անանց,

կտապալվեք մի օր թավալգլոր,

ինչպես գահավիժող խոզի գլուխ,

կթպրտաք ձեր պիղծ արյան ծովում...

 

«Նեմեսիսը վկա»,

օրն այդ շուտով կգա:

ԱԲՐԱՀԱՄ ՇԻՐԱԿՅԱՆ