|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ամերիկահայ մոդել, հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը ինսթագրամյան իր սթորի բաժնում լուսանկար է հրապարակել՝ «տնական, հայկական փախլավա» գրառմամբ:
Սոցցանցի թուրք օգտատերերին բարկացրել է փախլավան հայկական անվանելու փաստը: «Փախլավան մեր կարմիր գիծն է, զգույշ եղե՛ք », «փախլավան մերն է, մերն է մնալու», «փախլավան թուրքերինն է, չափը մի անցե՛ք»՝ գրում են Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների մոտ լայն տարածում գտած խմողրեղենն իրենցով անել ձգտող թուրքերը:
Հիշեցնենք նաև, որ Քորթնի Քարդաշյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թ. դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևի ընդունումից հետո լուսանկար էր հրապարակել՝ «Հաղթանակ» գրառմամբ: