|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, տեղի կունենա «Տնական ուտելիքի օր» խորագրով կամավորական ակցիան, որի ընթացքում Լոռու մարզի Ախթալայի, Դսեղի և Մարգահովիտի ՀԵՆԱ /Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբ/ անդամները իրենց ընտանիքների և համայնքների ղեկավարների հետ կպատրաստեն տարբեր կերակրատեսակներ Վանաձորի ծերատան բնակիչների համար:
Կամավորական ակցիան իրականացվում է Կամավորություն + Գործողություն = Փոփոխություն ծրագրի շրջանակներում: ԿԳՓ-ի նպատակն է բարձրացնել կամավորական աշխատանքի արժեքը և կամավորության ազդեցության դերը անհատի և համայնքի զարգացման գործում:
Ծրագրի կազմակերպիչներն ակնկալում են Հայաստանի մարզերում հանրային միջոցառումների միջոցով տարածել կամավորության մշակույթը և, ներգրավելով համայնքային տարբեր շերտերի, բազմապատկել ծրագրի արդյունքները:
Ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: