կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 13:29
Տարածաշրջան

Թարախապալարն իր արմատով պետք է մաքրել. ադրբեջանցին հիշեցնում է Էնվերի և Թալեաթի «սխրագործությունները»

Թարախապալարն իր արմատով պետք է մաքրել. ադրբեջանցին հիշեցնում է Էնվերի և Թալեաթի «սխրագործությունները»

Ադրբեջանի պատմության ինստիտուտի նախագահ Յաղուբ Մահմուդովը ստանձնել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային գովերգելու պարտականությունը:

 

Ըստ Haberler-ի՝ Աթաթուրքի անվան համալսարանի մշակույթի և ներկայացումների կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Մահմուդովն անդրադարձել է պատմությանն ու այն իմանալու կարևորությանը երիտասարդների շրջանում:

 

Ադրբեջանցին պնդել է, որ Խաչակրաց արշավանքից հետո շարունակվել են թուրքերի դեմ շարժումները, որոնք պատճառ են դարձել, որպեսզի «թուրքերն իրար դեմ դուրս գան», ինչպես նաև վստահեցրել է, թե, իբր այդ ժամանակահատվածում վերացվել են թուրքական բոլոր կայսրությունները:

 

«Եթե Օսմանյան կայսրությունից հետո Թուրքիայի Հանրապետությունը չստեղծվեր, արևմտյան քաղաքականությունը վերջ կտար թուրքական պետականությանը: Մենք պետք է օրինակ վերցնենք մեր պատմությունից: Պատմության մեջ ամենավայրենի արարքներն իրագործվել են թուրք-իսլամական աշխարհի դեմ: Մեր դեմ ցեղասպանություններ են իրագործվել: Այս պատերազմի ընթացքում հայերն իրենց սեփական պետության թիկունքին հարվածեցին: Բայց սա այնպես է ներկայացվում, թե հայերի նկատմամբ ցեղասպանություն է արվել, և աշխարհն էլ այն ընդունել է »,- ասել է Մահմուդովը և, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին, հավելել. «Մեր հողերը մեծ պետությունների, ափսոս` նաև օսմանցու հաստատումով հանձնվեցին հայերին: Այդ իսկ պատճառով մենք իրավունք չունենք մոռանալու դժվար օրերին մեզ օգնած պետական գործիչներին: Իրավունք չունենք մոռանալու Էնվեր փաշային: Օսմանցիների մի խումբ պատրաստ էր լքված հողերը հայերին հանձնել: Սակայն Էնվեր փաշան ասում էր. «Թարախապալարն իր արմատով պետք է մաքրել»: Իսկ եթե չեն մաքրում և նրանց պետություն են վստահում, վտանգավոր է դառնում: Այս մտքին համամիտ էր նաև Թալեաթ փաշան»:

 

Մահմուդովը Ցեղասպանության մասին «ճշմարտությունը» պատմող գրքերը նվիրել է Աթաթուրքի անվան հետազոտության կենտրոնին: