Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախին սատարելու և օժանդաելու համար պետք է հստակ հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում Արցախում:
Այս մասին Արցախի անկախության օրվա առթիվ կազմակերպված հանարահավաքի ժամանակ ասել է «Հայաստանի Հանարապետական» կուսակցության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակվության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Առանց այն էլ իրավիճակը աննկարագրելի բարդ էր, դրան գումարվել է այս պայմաններում Արցախի նախագահի հրաժերականը: Արդյո՞ք այդ հարաժարականը հասունացել էր, ես կասեի շատ վաղուց, սակայն ակնհայտ է, որ հրաժարական տալու առավել նպատակահարմար ժամանակներ արդեն բաց ենք թողել«- ասել է նա:
Ըստ Աբրահամյանի Արցախում կառավարությունը խաթարվել է, պետական մեքենան կարծես կանգ է առել, իսկ իշխանության, ավելի կոնկրետ նախագահի հանդեպ հանրային վստահությունը նվազագույնին է հասել:
«Անկախ այն ամենից, թե ինչ կարծիքներ հնչեցին Արցախի պետնախարարի պաշտոնում Սամվել ահրամանյանին նշանակելու և առաջիկայում նրա թեկնածությունը նախագահի պաշտոնում ներկայացնելու համար, պետք է նշել, որ Շահրամանյանը այն քչերից է, ով իրեն պաշտոնի համար այկեղ այնկողմ չի հրել:
Մեր այն միջազգային գործընկերները, ովքեր հայտարում են, որ Հայաստանը ճանաճել է Արցախւ Ադրբեջանի կազմում, շատ հստակ ասում եմ, ո՛չ, Հայաստանը չի ճանաչել, նման բան հայտարերել է Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը, իսկ այդ բանավոր հայտարարությունը ոչ մի ուժ չունի:
Որդյո՞ք հավաքական հայը իրավունք է տվել իշխանությանը իր անունից որոշելու Արցախի սեթական ճակատագիրը, անշուշտ ո՛չ»,- ասել է նա: