|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ուկրաինայի իշխանությունները խորհրդակցություն են հրավիրում Ռուսաստանի և Վիեննայի փաստաթղթի անդամ բոլոր երկրների հետ Մոսկվայի կողմից ռազմական գործողությունների մասին տեղեկություններ ստանալու՝ Կիևի խնդրանքին չպատասխանելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան. հայտնում է УНН-ը։
«Ռուսաստանը չի պատասխանել Վիեննայի փաստաթղթերի մասին մեր խնդրանքին։ Մենք անում ենք հաջորդ քայլը. Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում հանդիպում է հրավիրում Ռուսաստանի Դաշնության և բոլոր մասնակից պետությունների հետ՝ քննարկելու մեր սահմանի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի ուժեղացման և տեղաշարժի հարցը»,- գրել է Կուլեբան իր Twitter-ում։
Ուկրաինացի նախարարը Ռուսաստանին հիշեցրել է նախկին հայտարարությունները, որոնք պետք է հաստատվեն ԵԱՀԿ-ին մասնակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմամբ։