կարևոր
2746 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-21 10:12
Քաղաքական

Իմ ազգի պոտենցիալն այս պահին չի օգտագործվում, քանզի Երևանը գրավված է ներսից. GG-ի հիմնադիր-տնօրեն

Իմ ազգի պոտենցիալն այս պահին չի օգտագործվում, քանզի Երևանը գրավված է ներսից. GG-ի հիմնադիր-տնօրեն

Քունս անհանգիստ էր:

Դուրսը մութ էր, մարդկանց ձայներ էին լսվում: Երևի մեկ ժամ դես ու դեն պտտվելուց հետո վեր կացա:

Ժամը վեցը չկար:

Աղմկում էր հացի հերթը:

Հացի հերթը հատուկ ձևի է աղմկում, այո հերթերի ձայները տարբեր են:

Սողանի (սոխ) հերթի ձայն օրինակ վաղուց լսած չեմ, իսկ օրինակ մանդարինի հերթի մասին առասպելներ էին ձոնում, ամեն դեպքում արևադարձային մրգերը բարի հիշողությունների գիրկն են վաղուց անցել, ինչպես հին և «բարի» Հորբոչովյան перестройка-ի ժամանակ (Հորբոչովի նման հրեշ, սրիկա կա, դուք իրեն ճանաչում եք ): Այո, իմ մոտ դեժավյու է, սովետի քանդվելու սկիզբն ես հիշում եմ, թեև չորս տարեկան էի՝ երկրաշարժ, հերթեր և մի փունջ այլ նման բաներ:

Տնից դուրս եկա:

Շուտ արթնանալը մի ուժեղ հատկություն ունի: Քեզ կյանքի տեր ես զգում, օրդ պլանվորում ես, չես շտապում, թեև ես հիմնականում չեմ շտապում։

Ստեփանակերտը քշերվանից պատվել էր հացի հերթերով: Առանձնակի հույս հաց գնելու չունեյի, բայց տոպրակ վերցրեցի խմոր գնելու մտադրությամբ (առանց տոպրակ տնից դուրս գալը կոպիտ սխալ է, մարդ ես մի բան կըռնա պատահի):

Իրականում խմոր գնելու ամալ կյալու հավանականությունը ցածր էի գնահատում: Հացի հերթերը կային, բայց յաց չկար, մարդիկ գրանցվում էին տետրերի մեջ, որ երբ հացը թխվի իրենց չմոռանան:

Մի քանի կմ քայլելուց և բազմաթիվ հերթերին բարևելուց հետո որոշեցի ետ դառնալ տուն: Շատ պիջիկ հերթ տեսա, խաղողի հերթ էր, կգ-ը 1500 դրամ: Կարդինալ սորթն էր, վաճառողն ասեց, որ վերջին բերքն է շուտ առեք քանի կա։

Տեսնես ո՞ր կարդինալի անունով է Ռեշելյեի թե Մազարինիի... վստահ եմ Ռեշելյեի, Մազարինին էտքան չկա, որ իր անունով խաղողի սորթ կոչեն։

2 կգ գնեցի, հետ ճամփին հյուրասիրեցի պատահող հարազատներիս:

Մունք ավելի ուժեղ ենք դառնալու, մեզ արհեստականորեն ուզում են չոքացնեն, չի ստացվելու:

Հացի հերթերի աղմուկը դառնալու է նոստալգիկ հուշ, ինչպես նոստալգիկ հուշ էին դարձել մութ ու ցուրտ տարիները...

Ես հավատում եմ իմ ազգի պոտենցիալին, այո այս պահին այն չի օգտագործվում, այն պարզ պատճառով, որ մեր մայրաքաղաքը գրավված է ներսից, ազատագրենք Երևանն ու լօխ լավա ինան:

 

Խաչատուր Գրիգորյան

«ՋիՋի» ընկերության հիմնադիր