կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-09 15:53
Քաղաքական

Արդյո՞ք պարզել եք՝ Փաշինյանի հայտարարած ռազմական պոտենցիալն ինչո՞ւ չոնչնացրեց Ադրբեջանի տնտեսությունը. Հարց Անդրանիկ Քոչարյանին

44 –օրյա պատերազմի օրերին որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, տեղեկացրեք խնդրեմ, ին՞չ քայլեր եք ձեռմնարկել հանձնաժողովում պարզելու համար, թե ինչպե՞ս եղավ որ պատերազմից մեկ ամիս առաջ վարչապետի խոսքով ունեինք ռազմական ապահովություն և կարող էինք ոչնչացնել, ըստ ՊՆ նախարարի, Ադրբեբեջանի տնտեսական ողջ ներուժը, բայց չոնչնարցրինք, իսկ վարչապետի կողմից ռազմական առավելություների մասին պնդումներն էլ հետո պարզվեց, մեղմ ասած՝ կասկածելի էին: Այս մասին այսօր ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանին հարցադրումով դիմեց «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նույն հանձնաժողովում վերընտրվել պատրաստվող Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, որ շուտով կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը և կտա այդ հարցերի և շատերի պատասխանները:

«Իմ պատկերացումները ես ունեմ՝ թե ռազմական բալանսի և թե այդ պահին մեր պատրաստվածության մասին, բայց բաներ կան, որ ես կիսում եմ Սեյրան Օհանյանի տեսակետը՝ չարժե նիստերի ժամանակ այս մասին խոսել հանրայնորեն, ի վերջո դրանք առնչվում են մեր երկրի պետական գաղտնիքի հետ, ես սպասում եմ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: