Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն շուրջ 10 օր է, ինչ արգելանք է դրված Վանաձոր համայնքի բյուջեի վրա։ Նույն տեղեկությունների համաձայն, պատճառն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, չի կատարել իր առջև դրված պարտավորությունը, որով դեռևս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում։
Բնակարանը, սակայն, պայմանագրով սահմանված ժամկետում չի կառուցվել, և բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք է ստացել։ Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար գումար։ Այժմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքի բյուջեի վրա կալանք է դրել։
Այս տեղեկությունը երեկ փորձեցինք ճշտել Վանաձորի քաղաքապետի մամուլի գծով օգնական Էդիկ Հովսեփյանից, Ավագանու անդամներից։ Նրանք զարմացան մեր հարցից, ապա Հովսեփյանն ասաց, որ «ոչ հերքում է, ոչ էլ հաստատում»։
Զրուցեցինք նաև դատը շահած բնակչի շահերի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի հետ, վերջինս հաստատեց մեր լուրը՝ իրենք ծանուցում են ստացել ԴԱՀԿ-ից, որ բյուջեն արգելանքի տակ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։