կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 14:27
Քաղաքական

Մենք հոգեբանական խնդիրներ չունենք. Մհեր Շահգելդյան

Մենք հոգեբանական խնդիրներ չունենք. Մհեր Շահգելդյան

Եթե մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ը բավարար չափով ձայներ հավաքի, քաղաքապետ կընտրվի ցուցակը գլխավորող ԱԻ նախարար Արմեն Երիցյանը. այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ նշեց, որ կանխատեսում եւ ակնկալում են մրցակցային պայքար:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե` արդյո՞ք ՕԵԿ-ի համար դժվար չի լինելու պայքարել կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի դեմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորովին վերջերս նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը սատարում էր ՀՀԿ-ի թեկնածուին, Մարգարյանը նախ պատասխանեց, որ ՏԻՄ ընտրությունները օրգանապես չպետք է կապել նախագահական ընտրությունների հետ: Այն ժամանակ իրենք հստակ դիրքորոշում ունեին, որին էլ տեր կանգնեցին:

 

Ուշագրավ է, որ, ինչպես ՀՀԿ-ականները, ՕԵԿ-ական պատգամավորը եւս հայտարարեց, որ իրենք որեւէ մեկի դեմ չեն պայքարում, այլ հանուն Երեւանի: Մարգարյանը նաեւ հայտարարեց, որ որեւէ կուլիսային խոսակցություն, ներքին պայմանավորվածություն չի եղել, որ ընտրություններից հետո ՕԵԿ-ին կտրվի փոխքաղաքապետի պաշտոնը:

 

«Կոալիցիան` կոալիցիա, բայց տվյալ դեպքում մենք գտնվում ենք մրցակցային պայքարի մեջ»,- նշեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

 

Դիտարկմանը, թե հոգեբանական խնդրի առջեւ չե՞ն կանգնի, նա պատասխանեց. «Մենք հոգեբանական խնդիրներ չունենք այդ տեսանկյունից, ինչն էլ երեւացել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ»

 

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ հիմա քաղաքական ուժերը, որոնք նախագահական ընտրություններին չմասնակցեցին, լիկվիդ են հանձնում, ՕԵԿ-ական պատգամավորը վստահեցրեին, որ խոսքն ամենեւին էլ իրենց չի վերաբերում: «ՕԵԿ-ը ոչ մի անգամ լիկվիդի մեջ չի հայտնվել, քանի որ շատ պարտաճանաչ կենսագրություն ունեցող քաղաքական ուժ է»,-վստահեցրեց Մարգարյանը: