Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ իշխանությունների կողմից վարած անհեռանկար քաղաքականության հետեւանքով երկրում ստեղծվել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակության զգալի հատվածի, հատկապես` երիտասարդության արտագաղթի պատճառ է հանդիսանում: Վերոնշյալ քաղաքականությանն ավելացավ իշխանությունների նոր որոշումը` կապված ուսման վարձավճարների եւ տրանսպորտի գների բարձրացման հետ, որով է′լ ավելի բարդացան հանրության խոցելի հատվածներից մեկի` ուսանողության` առանց այն էլ ոչ բարենպաստ պայմանները:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները, ելնելով երկրում տիրող անարդարությունից, ուսանողների իրավունքների անտեսման մտահոգությունից, տրանսպորտի գնի բարձրացման արդյունքում հանրության լայն զանգվածների դժգոհություններից, ինչպես նաեւ այն սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, որը վարում են ՀՀ իշխանությունները, կոչ են անում Հայաստանի ողջ ուսանողությանն ու երիտասարդությանը` միահամուռ եւ համախմբված կերպով պայքարել իր ոտնահարված իրավունքների համար:
Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում միանալ մեր կողմից քաղաքային իշխանություններին` Երեւանի ավագանուն հասցեագրված այն պահանջներին, որոնք երկուշաբթի` հուլիսի 22-ին` ժամը 15.00-ին, կներկայացվեն քաղաքապետարան:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություններ