Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Ահա «նախկիններիս» ու հողատու-կապիտուլյանտների տարբերությունը։
Արժանապատվությունը թուրքի ոտքերի տակ «մատաղ արած» հողատուի ռեժիմը շարունակում է իր դավաճանության ու կապիտուլյացիայի մեղավորներ փնտրել իրենից դուրս։
Շրջանառության մեջ են փորձում դնել «30 տարի բան չեն արել՝ խեղճ նիկոլն ի՞նչ աներ» ողորմելի թեզը։
Նման նենգ, դավաճանական թեզի հեղինակներին ասեմ.
ա. 30 տարի թուրքին հաղթել ու Արցախ են շենացրել։
բ. Նախկինները Շուշի են ազատագրել, իսկ հողատուն՝ հանձնել։
գ. Նախկինները հողատուին ժառանգել են հունվարի 28-ի ու մայիսի 8-ի փառավոր տոները, իսկ հողատու արարածը բերեց նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի կապիտուլյացիան։
դ. 2016-ի ապրիլից հետո մենք հաղթողի դիրքերից էինք հանդես գալիս, որի արդյունքում հողատուի «կիրթ ու կառուցողական» ընկերը բողոքում էր, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ այսօր ադրբեջանցիները Շուշիում թեյախմություն են կազմակերպում։
Եվ, վերջապես, նախկինում կար Եռատոն, իսկ այսօր՝ պարտված էռատո»: