|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Անձը վտանգ է ներկայացնում Վրաստանի քաղաքացիների առողջության, հասարակական միջավայրի համար. ահա այս պատճառաբանությամբ շաբաթ օրը թույլ չեն տվել Ջավախք մուտք գործել պատմաբան Վահե Սարգսյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում Վ. Սարգսյանն ասաց, որ այդ պատճառաբանությունն անհասկանալի է և անհիմն, թեև ենթադրում է, որ Վրաստանի իշխանություններին հնարավոր է բարկացրել է այն հանգամանքը, որ ինքը մշտապես հանրայնացրել է ջավախահայության հիմնախնդիրները` կապված լեզվի, ինքնության պահպանման հետ:
Վահե Սարգսյանը նշեց նաև, որ տրված փաստաթուղթն անժամկետ է: Ենթադրվում է, որ նրա մուտքն այլևս արգելված է Վրաստան` նա անցանկալի անձ է այդ երկրում: Վահեն դիմել է ՀՀ արտգործնախարարություն, որպեսզի պարզվեն պատճառները և ներկայացվեն փաստեր` իր` անցանկալի լինելու վերաբերյալ: