|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ապրիլի 30-ին ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը Իտալիայում Ֆրանսիայի դեսպանությունում նախագահեց Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի հերթական նիստը։
Անդրադարձ կատարվեց Իտալիայում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներին և նախորդ նիստերի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիստին քննարկվեցին քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:
Տեղեկանք․ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շուրջ յոթ տասնյակ անդամ և դիտորդ երկիր ռեզիդենտ դեսպանություն ունի Հռոմում: