կարևոր
2098 դիտում, 11 ամիս առաջ - 2023-07-14 14:44
Հասարակություն

Վարդավառի օրը Փրկարար ծառայությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու

Վարդավառի օրը Փրկարար ծառայությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:

«Քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու նպատակով ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կողմից ուժեղացված ծառայություն կիրականացվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում, ինչպես նաև Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից՝ հանրային №1, №2, №3 լողափերում։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․

  • լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին,
  • անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ չվառել խարույկներ, չնետել այրված լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
  • արևով լուսավորվող բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու դառնալ հրդեհի առաջացման պատճառ»։