Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
ՔՊ-ից Տիգրան Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սեւերի ու սպիտակների» տրամաբանության մեջ, ինչպես նախորդ ընտրություններին Հայկ Մարությանն արեց։ Բանն այն է, որ Ավինյանը մեծապես տարբերվում է թիմակիցներից նախկինների նկատմամբ իր պահվածքով, սերտ տարբեր խավերի ու խմբերի, այդ թվում թաղային հեղինակությունների հետ շփվելու կարողությամբ, ավելին, տեղեկություններ կան, որ ընտրություններում նաև նախկինների ու նրանց հետ փոխկապակցված անձանց աշխատանքի վրա է հույս դրել:
Տիգրան Ավինյանը այս թիմի այն փոքրաթիվ անձանցից է, ով հարաբերություններ պահող է եւ չի առաջնորդվում՝ ով մեզ հետ չի քայլել, նախկին է ու մեր թշնամին է սկզբունքով։ Ի տարբերություն Ավինյանի՝ ՔՊ-ում խոր անվստահություն ունեն նախկին տասովշչիկների նկատմամբ, կասկածում են, որ սրանք կխոստանան, բայց վերջին պահին կգցեն, ուստի պետք է աշխատել կայուն էլեկտորատի՝ հեղափոխական պողոսների, զոմբիների ուղղությամբ։
Մինչ այս պահը Ավինյանը չի ընկրկում իր որդեգրած սկզբունքից եւ ինչպես տեսնում ենք արշավանքներ չի իրականացնում նախկինների դեմ՝ անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացնող քայլեր է ձեռնարկել իր դեմ: ՔՊ վարչության վերջին նիստին ասել է, որ ավագանու ցուցակը պետք է կազմվի վարչությունում, այսինքն՝ ինքը կգրի, վարչությունը կհաստատի, բացի այդ Փաշինյանը նախընտրական շտաբի պատասխանատու նշանակելով իր հավատարիմներից Արմեն Փամբուխչյանին, փորձելու է վերահսկել տարածքային շտաբները, որ հանկարծ «չուժոյ» մեկը պատասխանատու չնշանակվի եւ տարածքային շտաբի պետերը լինեն բացառապես զտարյուն ՔՊ-ականներ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում