Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջարդի օրերին, երբ Զառայի վանքում են ապաստանում ահաբեկ հարսերը, 80-ամյա Մովսես վարդապետ Մատոյեանը սիրտ ու սնունդ է տալիս բոլորին: Շաբաթվա վերջին, երբ կատաղած խուժանը պաշարում է վանքը, դիմադրում է քաջաբար, մինչև որ փամփուշտները սպառվում են: Նա ձերբակալվում է և աքսորվում: Ճանապարհին նա սպանվում է քարավանն ուղեկցող թուրք ոստիկանների կողմից:
Ծնած է 1834-ին: Հասակով, կորովի եւ եռանդուն աշխարհական՝ որ ազգային գործիչի բուն տիպարն էր եւ զէնք գործածելու մէջ քաջավարժ: Սովի տարին Մշոյ Ս. Կարապետի վանքը կը գտնուէր իբր ընծայացու, Խրիմեանի օրով: Կ՚անցնի Վան: Լիմ Անապատի վանահայրը գրկաբաց կընդունի զինք, վասնզի առաջին սեբաստահայ մըն էր Վասպուրական աշխարհ մտնողը, կուսակրօնութեան վերարկուն հագնելու համար:
1868-ին վարդապետ ձեռնադրուելէ վերջ՝ կը դառնայ ծննդավայր, լծուելու շինարար գործունէութեան: Նախ «Ս. Հրեշտակապետ»–ի վանահայրութիւնը կ՚ստանձնէ ի Տուղասար եւ կը շէնցնէ այդ մենաստանը: Շատ անգամներ, երբ Քիւրտեր վանքին հօտը յափշտակած՝ տանելու վրայ եղած են, այս կտրիճ ու յանդուգն Հայր Սուրբը զէն ի ձեռին հետապնդած է զիրենք եւ ձեռքերուն առած: Տարիներ վերջ, Պետրոս եպիսկոպոսի հետ ունեցած անհամաձայնութեան պատճառաւ հոնկէ քաշուելով՝ մեկնած է Զառա, իբրեւ առաջնորդական փոխանորդ, այդ գիւղաքաղաքին մօտ գտնւող «Ս. Թագաւոր» անուն ծանօթ ուխտավայրին վրայ իր ջանքերով կառուցած համանուն փառաւոր մենասատան մը, եկեղեցիով միասին:
Մովսէս վարդապետ հոդ անցուցած է իր նահապետական կեանքին շատ մը տարիները, սիրելի կուռքը դառնալով Զառայի բոլոր հայերուն: Կը ծագի Աղէտը: Ջարդի օրերուն, երբ վանք կ՚ապաստանին ահաբեկ հարսեր, ութսունամենի Սուրբը սիրտ ու սնունդ կուտայ ամէնուն, եւ շաբաթ մը վերջ, երբ կատղած խուժանէն կը պաշարուի՝ կը դիմադրէ քաջաբար, մինչեւ որ փամփուշտները կ՚սպառին: Կը ձերբակալուի եւ կը բռնէ մահու ճանապարհը, նահատակուելով Տ. Արսէնի հետ Տիվրիկիէն 4 ժամ հեռու տեղ մը իրենց ընկերակցող թուրք ոստիկաններու կողմէ:
Մովսէս վարդապետի սպանման մասին տեղեկութիւններից իմանում ենք, որ վարդապետի գլխուն հրաշէկ սան են անցուցել, իսկ ոտքերուն ալ պայտ:
Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին, Բ. Տպագրութիւն, Թեհրան, 2014, 842 էջ, էջ 163: