կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-23 14:19
Քաղաքական

Տիգրան Սարգսյանի եկամուտներն աճել են ''այնքանով, որքանով…''

Տիգրան Սարգսյանի եկամուտներն աճել են ''այնքանով, որքանով…''

Այսօր ԱԺ-ում լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նորմալ է, որ մեր երկրում, որտեղ աղքատության ցուցանիշն այդքան բարձր է, բարձրաստիճան պաշտոնյաները հսկայական ունեցվածք են կուտակել, մասնավորապես` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Վարչապետը նախ խնդրեց արձանագրել «ֆունդամենտալ փոփոխությունը»: «Դա այն է, որ մենք սկսել ենք հրապարակել 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները` հայտարարագրերի ձեւով, եւ այստեղ տեղի է ունեցել հեղափոխական փոփոխություն. այսօր դուք հնարավորություն ունեք քննարկելու վարչապետի եկամուտները, ծախսերը: Դա չափազանց կարեւոր բան է, եւ դուք կհասկանաք դա»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

 

Նա չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ դա, ըստ էության, ոչինչ չի տալիս, նրանք շարունակում են հարստանալ: «Դուք ասում եք` ոչինչ չի տալիս, բայց ես ասում եմ, որ շատ բան է տալիս: Երբ մենք սկսեցինք հրապարակել բոլոր խոշոր հարկատուների վճարած հարկերը, դուք տեսաք, թե դա ինչ ահռելի մեծ բան տվեց: Հրապարակայնությունը շատ մեծ բան է տալիս, ձեզ հնարավորություն է տալիս վերահսկելու պետական պաշտոնատար անձանց: Սա է այն կարեւոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել»,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

 

Լրագրողներից մեկի հարցին` այդ ինչպե՞ս են կտրուկ աճել Ձեր եկամուտները, վարչապետը չհամաձայնեց եւ ասաց, որ աճել են «այնքանով, որքանով բանկային տոկոսադրույքով ավանդները եկամուտ են բերում»: