կարևոր
2902 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-11 18:03
Հասարակություն

Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-ի ցերեկը, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-16-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի և 13-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկը կնվազի ևս 1-2 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 11-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է, 12-ի, 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։