|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Չեմ կարող ասել, թե ինչով էր պայմանավորված ադրբեջանական զորքերի տեղաշարժը, որովհետև հակառակորդը փորձում է քողարկել իր նպատակները. այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա` ադրբեջանական զորքերի տեղաշարժը մշտական բնույթ է կրում, և անցած օրերի ընթացքում որևէ մեծ փոփոխություն չի եղել: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարեց, որ իրենք մշտապես զորքերի կուտակում են իրականացնում:
«Այս իրավիճակում հստակ ասել` ինչ կլինի, երբ կլինի, հնարավոր չէ: Ամենակարևորն այն է, որ ՊԲ-ն իր բոլոր հետախուզական միջոցներով ֆիքսում է, թե ինչ է կատարվում հակառակ կողմում և բացահայտ հայտարարում է, որ ոչինչ աննկատ չէ` հակառակորդի գործողություններն իրենց համար տեսանելի են»,- ասաց Հովհաննիսյանը: