|
Փոխարժեքներ
15 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ադրբեջանը «Սմերչ», «Դանա» և այլ զինատեսակներ է կուտակում Բերձորի շրջանում. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնում է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, այլախոհ, Diktator TV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն։
«Ադրբեջանի նախագահը Բերձորի շրջան է տեղափոխում 152 մմ «Դանա» ծանր հրետանի և 300 մմ «Սմերչ» ՀԿՌՀ–ներ։ Բռնապետ Ալիևն այս անգամ պատրաստվում է ավելի մեծ արյունալի պատերազմի։ Եթե երկու երկրների ժողովուրդները ոտքի չկանգնեն և կանգնացնեն պատերազմը, այն հազարավոր զոհերի պատճառ կդառնա երկու կողմից էլ։ Բռնապետ Ալիևը հաճույք է ստանում մարդկանց սպանելուց։ Ադրբեջանի ժողովուրդ, խեղճեր, մի ուղարկեք ձեր երեխաներին մահանալու», – գրել է նա։