Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում կայացած` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայ խորհրդարանականները բարձրացրել են Սիրիայի դեպքերին, մասնավորաբար` Քեսաբում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին Թուրքիայի միջամտության հարցը:
Այսօր լրագրողների հետ զրույցում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամները նշեցին, որ հարց են բարձրացրել, թե ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել ՆԱՏՕ-ն, որպեսզի իր անդամ երկրի կողմից նման միջամտություններ չլինեն: Կորյուն Նահապետյանին անմիջապես հակադարձել է Թուրքիայի պատվիրակը`ասելով, որ Թուրքիայի կառավարության կողմից մասնակցություն չի եղել Հալեպի եւ Սիրիայի իրադարձություններին, եւ որ իսլամականներին Թուրքիայի կառավարությունը չի ֆինանսավորում:
«Թուրքիայի ներկայացուցիչը հրաժարվեց ասել, որ Թուրքիայի իշխանությունները ներգրավված են Սիրիայում, մասնավորապես` Հալեպում տեղի ունեցող իրադարձություններում: Իսկ Քեսաբի հետ կապված մեր հարցին չեն պատասխանել»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն էլ հավելեց, որ ՆԱՏՕ-ում, որը 25 անդամ երկրների համադաշնություն է, գործընկերոջը նեղացնելու սովորություն չկա, եւ փորձել ակնկալել, որ որեւէ մեկը Թուրքիայի վրա մատ թափ կտա, դա չի լինի, գուցե փակ դռների հետեւում դա արվի:
«Այն, որ հարցը բարձրաձայնել ենք, արդեն դա կարևոր է: Մենք փորձել ենք ուշադրություն հրավիրել այդ խնդիրների վրա»,- ասաց Թևան Պողոսյանը:
Կորյուն Նահապետյանը նաև նշեց, որ Բաքվում առաջիկայում կայանալու է ՆԱՏՕ-ի շրջանակներում «Ռոուզ-Ռոութ» սեմինար, որին մասնակցելու մտադրություն է հայտնել Հայաստանը, եթե տրվեն հայկական պատվիրակության անվտանգության երաշխիքներ: