կարևոր
829 դիտում, 16 ժամ առաջ - 2025-03-25 12:12
Հասարակություն

Ավինյանի համար արդեն սովորական է դարձել մեր հայրենակիցներին վիրավորելը․ Գեղամ Մանուկյան

Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ և որպես ԱԺ նախագահ, որը ղեկավարում է մի խորհրդարան, որտեղ քուրդ, եզդի, ասորի համայնքներն ունեն ներկայացուցիչներ, ակնկալում եմ, որ ձեր կողմից դիրքորոշում կլինի, առնվազն դատապարտող կարճ արտահայտություն: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Ի պատասխան ԱԺ նախագահն արդարացրեց Ավինյանի խոսքը նրանով, թե դա ընդամենը թևավոր արտահայտություն էր․ «Ես վստահ եմ, որ պարոն Ավինյանը որևիցե մեկին ոչ վիրավորելու նպատակ է ունեցել, ոչ էլ նման  գործողություն է իրականացրել: Ես դրանում ավելի քան վստահ եմ»:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Իհարկե, արդարացումը դա է, որ թևավոր արտահայտություն է: Մեր ժողովրդի բառապաշարում այնքան թևավոր արտահայտություններ կան, որ հղում անելով թևավոր արտահայտություններին, կարծում եմ՝ չի կարելի վիրավորել: Այդպես թևավոր արտահայտություն է «անաղուհաց քրդի շուն», բայց բնականաբար, որևէ մեկը այն չի օգտագործում: Ամեն դեպքում որպես պատգամավոր մեր քուրդ եղբայրներից, քույրերից ես ներողություն եմ հայցում, որ Ավինյան ընտանիքի համար արդեն սովորական է դարձել մեր հայրենակից տարբեր խմբերի վիրավորել»:

Մանրամասն՝ տեսանյութում