կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-17 04:10
Հասարակություն

Բողոքի ակցիա ԶԼՄ-ների խմբագիրների մասնակցությամբ

Բողոքի ակցիա ԶԼՄ-ների խմբագիրների մասնակցությամբ
Հայաստանյան մոտ տասնհինգ լրատվամիջոցների խմբագիրներ և լրագրողներ հավաքվել էին Սարյանի արձանի մոտ՝ պահանջելով ապահովել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ Ակցիայի մասնակիցները հայտարարությամբ դատապարտեցին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ» ՔԿՀ–ում տեղի ունեցած հարձակումը, միաժամանակ պահանջելով իշխանություններից ապահովել Փաշինյանի կյանքի անձեռնմխելիությունն ու երաշխավորել նրա անվտանգությունը։ Ըստ ակցիայի մասնակիցներից Աշոտ Մելիքյանի գնահատման , Փաշինյանի նկատմամբ կատարված հարձակումը մարդու իրավունքների, առաջին հերթին՝ ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարում է։ «Իշխանություններն հաշվարկներում մի բան հաշվի չեն առել, որ Նիկոլի հետ ամեն ինչ կարելի է անել, բայց նրան չեն կարող լռեցնել», լրագրողների հետ զրույցում ասաց «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ Փաշինյանի դեմ հարձակման նպատակը նրան լռեցնելն է։ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր գործընկերներին տեղեկացրեց, որ առաջարկվել է հայտարարության տեքստում ավելացնել նաև Փաշինյանին ազատ արձակելու պահանջը, ինչին ակցիայի մասնակիցները դրական արձագանքեցին։