|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տասնյակ ջավախահայեր փակել են հայ-վրացական սահմանը` բողոքելով սահմանային անցակետերում երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ դժվարություններ հարուցելու դեմ: Այդ մասին տեսանյութը տարածվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ջավախահայերը պահանջում են հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ:
Ջավախահայերից մեկը նշեց, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում. կամ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կկամ 5 տարի ժամկետով ազատազրկվում են:
javakhkmedia.com-ը տեղեկացնում է, որ ձեւավորվել է հինգ հոգանոց խումբ եւ վաղը նրանք հանդիպելու են ՀՀ կառավարության եւ ոստիկանության ներկայացուցիչների հետ: