Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ղազախստանում այսօր՝ հունվարի 14-ին, ընթանում են խորհրդարանի Սենատի 20 պատգամավորների ընտրությունները, հաղորդում է Kazakhstan Today-ը:
Խորհրդարանի Սենատի պատգամավորներին ընտրում են Ղազախստանի քաղաքացիները, որոնք մասլիխատների պատգամավորներն են (մասլիխատը տեղական ներկայացուցչական մարմին է-խմբ.)։
ԿԸՀ տվյալներով՝ քվեաթերթիկներում ընդգրկված է 55 թեկնածու։
Սենատի պատգամավոր կարող է դառնալ 30 տարին լրացած, բարձրագույն կրթությամբ եւ առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը, որը մշտապես բնակվում է համապատասխան մարզի, հանրապետական նշանակության քաղաքի կամ մայրաքաղաքի տարածքում առնվազն երեք տարի: Սենատորներն ընտրվում են վեց տարի ժամկետով, կեսը վերընտրվում է երեք տարին մեկ:
Թեկնածուների առաջադրումը սկսվել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին եւ ավարտվել դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18։00-ին։ Նախընտրական քարոզչությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 13-ի ժամը 00:00-ն (19 օր):