Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ հանրապետության տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են:
Yerkir.am-ը հետևել է Կոտայքի մարզի երկու համայնքների ընտրությունների ընթացքին: Չարենցավան քաղաքում, որտեղ առաջադրված է մեկ թեկնածու՝ գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, գրանցված է 21000 ընտրող: Yerkir.am-ի հետ զրույցում թեկնածու քաղաքապետը հայտնեց, որ ամեն բան ընթանում է բնականոն հունով, և որ ինքն արդեն մասնակցել է ընտրությանը: Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 7300 ընտրող:
Մարզի Քաղսի համայնքում, որտեղ, համաձայն մամուլի հրապարակումների, լարված ընտրապայքար է սպասվում, 1932 ընտրողից մասնակցել է 1400-ը: Այս գյուղում առաջադրված են երկու ՀՀԿ-ական թեկնածուներ՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանն ու նախորդ ընտրություններում պարտված Սահակ Ալեքսանյանը: Որոշ տեղեկություններով՝ վերջինիս սատարում է որոշ շրջանակների համար քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, ով, ըստ ԶԼՄ-ների, միջամտում է ընտրություններին:
Ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումները բացառելու համար ընտրատեղամասի տարածքում ծառայություն են իրականացնում տասնյակ ոստիկաններ: Այստեղ էր ժամանել նաև Հրազդանի ոստիկանապետը: Նշենք, որ քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: