կարևոր
4666 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-30 17:22
Քաղաքական

Ալիևի նոր հայտարարությունները․ պատերազմի նոր սպառնալիք՝ փաշինյանական խրախճանքի պայմաններում

Ալիևի նոր հայտարարությունները․ պատերազմի նոր սպառնալիք՝ փաշինյանական խրախճանքի պայմաններում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ։

«Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, նոր սպառազինություն է գնում Ֆրանսիայից, արևմտյան երկրներից ու այլ կողմերից, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ»,- ասել է նա:

Ըստ Ալիևի՝ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում տևական խաղաղության ձեռքբերմամբ:

Նա կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ ասելով. «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն, և Սահմանադրությունը պետք է փոխվի»։ 

Ալիևն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ գոյությանը՝ նշելով, թե Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ տարակուսանք է առաջացնում․ «Եթե հակամարտությունն ավարտված է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, ի՞նչ անհրաժեշտություն կա Մինսկի խմբի գոյության մեջ, որն արդեն կորցրել է իր արդիականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ վերացվեն»։