Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում արված հայտարարությունները սպառնալիք էին` ուղղված դատական համակարգին և առհասարակ ազատ խոսք արտահայտողներին: «Հնչեցին սպառնալիքներ` ընդ որում առանց թաքցնելու: Որպես իրավաբան կարող եմ ասել, որ մեր ոլորտը նման մոտեցումների դեպքում կարող է շատ ավելի վատ վիճակում հայտնվել, քան մինչ այդ էր»,-ասաց նա և հավալեց. «Ինձ թվում էր, թե հնարավոր չէ ավելի վատ վիճակ, քան ունեինք 100 օր առաջ, սակայն պարզվում է` ավելի վատ էլ կարող է լինել»,-նկատեց նա:
Հարցին, թե արդյո՞ք կիսում է վարչապետի այն հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես չգիտեմ , թե ինչ ծավալով է բացահայտված Մարտի 1-ի գործը, արդյոք 10 զոհերի սպանության պատճառները, սպանողները և սպանության հրահանգ տվողները և զինողները պարզված ու բացահայտված են, և եթե ոչ, ինչպե՞ս կարելի է ասել, որ Մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտված է, լավ կլիներ` վարչապետի անունից պաշտոնական տեսակետ ասելու իրավուքն ունեցող որևէ մեկը մեզ համար պարզաբաներ, թե ինչպե՞ս է այն բացայահտված»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հղում կատարելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, նշեց, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է:
Ալումյանի խոսքով` Փաշինյանի ելույթում հատվածներ կային, որտեղ նա վերապահումով էր մոտենում ազատ խոսքի իրավունքին: «Վարչապետն իր ելույթում ազատ խոսքի իրավունքը վերապահեց ոչ բոլորին, այլ միայն նրանց, ովքեր իր կարծիքով մտածել սովորելուց հետո կարող են ազատ խոսք արտահայտել: Այսինքն մեզ մոտ ազատ խոսքի իրավունքը կապվում է Սահմանադրությամբ մարդուն տրված իրավունքից, այլ նրա հետ, թե արդյոք տվյալ մարդն արդեն համարում է, որ ինքը մտածել սովորել է»,-նշեց նա: