Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հենց առաջին օրվանից մեր աշխատանքը եղել է շատ հստակ և ուղիղ։ Ռռուս խաղաղապահները ունեն մանդատ, ունեն առաքելություն, որոնք պետք է պատշաճ իրականացնեն, բայց դա չի նշանակում, որ այս կառավարության շենքում վեր ընկած պաշտոնյաները պետք է ձեռքերը լվան Արցախից և 120․000 մարդ գտնվի շրջափակման մեջ, և ասեն` «մենք պատասխանատվություն չունենք»։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքն է ստորագրել, ինքը պատասխանատվություն ունի 120․000 քաղաքացիների ճակատագրի համար, հետևաբար պետք է հիշեցնենք, որ դուք պարտավոր եք լուծել այդ խնդիրները։ Դուք չեք կարող ասել մեղավոր են ռուսները, ղարաբաղցիները, նախկինները, ընդդիմադիրները և խուսափեք ձեր բուն առաքելությունից և պարտականությունից։ Ցանկացած պետությունում առաջին հերթին տվալ պետության իշխանությունն է կրում պատասխանատվություն իր երկրի տարածքային ամբողջականությունը ապահովվելու համար։ Իրենք փորձում են հաժարվել իրենց հիմանական գործառույթից, պետք է դա անընդհատ և ամեն օր հիշեցնել նրանց»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ երբ փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել։
Խոսելով միջանցքի մասին` ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ իրենց դիրքորոշումը եղել է շատ հստակ․ «Չնայած փորձում են անընդհատ մանիպուլացնել , որ Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող լինել միջանցք, բայց մենք առաջին անգամ չենք ասում, ասել ենք բոլոր հանրահավաքներին, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանը չի կարող ունենալ միջանցք։ Ինչ վերաբերվում է Խորհրդային Միությանը, ես չգիտեմ՝ դա ինչ երևակայություն է, ինչ հարց է։ Թող ասեն իրենցից ո՞ւմ են ճնշել, ո՞նց են ճնշել։ Շատ հստակ Ռուսաստանից եղավ պաշտոնական արձագանք, և դժբախտություն է, երբ քո երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարին ասում են՝ սադրիչ է։ Եթե նման բան կա, թող անուններ հնչեցնեն, թող հնչեցնեն անուններ, մենք էլ տեսնենք որտեղ է քննարկվել, կա՞ արդյոք նման խնդիր, հարց , թե որոշ արևմտամետ գործակալներ փորձում են որոշ տրամադրություններ ստեղծել»,- ասաց նա։
Անդրադառնալով Արարատ Միրզոյանի` ՌԴ չմեկնելուն` ՀՅԴ-ական գործիչը նշեց․ «Ես կարծում եմ, որ չի կարող քննարկվել խաղաղության պայամնագարի դրույթներ, երբ որ Արցախը շրջաձակման մեջ է։ Կարելի էր գնալ, և այդ հարթակը օգտագործել, խնդիրները շատ հստակ դնել, բայց ես գտնում եմ, որ ցեղասպպանության հստակ ծրագիր իրականացնող Ադրբեջանի հետ այս իրավիճակում քննարկել «խաղաղության պայմանագիր», դա նորմալ չէ և վտանգավոր է, ու այդ մասին մենք ասել ենք, հիշեցնեմ, վերջին մեկ տարվա ընթացքում Նիկոլի օրակարգը դա նոր ցեղասպանության, նոր պատերազմի, նոր կապիտուլացիային օրակարգ է»,- ավելացրեց նա։
Ակցիայի մասնակիցների հասեին հնչեցրած մեղադրանքների մասին խոսելիս Իշխան Սաղաթելյանը ասաց, որ Ալիևի հետ աշխատում է Նիկոլը, իր ընտանիքը, ու աշխատել են անցնող երկու տարվա մեջ․ «Ոչ միայն աշխատել են, այլ նաև սպասարկում են Ալիևի և Էրդողանի շահերը։ Երկիրը այս իրավիճակին բերել հասցրել են իրենք, և ճանապարհը փակել է Նիկոլը՝ Ալիևի հետ համատեղ։ Դա եղել է իր գործունեության արդյունքում։ Դա եղավ այն օրվանից, երբ հայտարարեց նշաձողը իջեցնելու մասին»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։