Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հենց դա է ամբողջ խնդիրը, որ ինքը խոստանում է խաղաղություն և տանում է հերթական պատերազմի: Իրենց առաջարկած ճանապարհը ամենևին խաղաղության հետ կապ չունի: Այս մասին լրագրողների հետ հնդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր խնդիրը սա է, որ մեր ժողովրդին բացատրենք, որ խաղաղության և լիարժեք անվտանգության կարող ենք հասնել միայն այն դեպքում, երբ պետությունը կազմակերպի մեր երկրի պաշտպանությունը, հակառակ պարագայում լինելու է և՛ պատերազմ, և՛ հայրենիքի կորուստ: Իրենք ասում են, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարել և կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը նրանք արկածախնդիրներ են և երկիրը տանելու են նոր փորձության»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ կյանքը ցույց տվեց, որ այդ գաղափարի կողմնակիցները մեր երկրիմ բերեցին պատերազմ, կորուստներ, պարտություն և դրանք մինչև հիմա շարունակվում են. «Մարդը 3 տարի է խոսում է խաղաղության մասին, ո՞ւր է խաղաղության դարաշրջան: Արդյունքում թուլացրեցինք մեր ժողովրդի դիմադրությունը, շարունակեցինք պառակտել: Անցնող տարիներին ինքը եռամիասնությունն ամբողջությամբ քանդեց»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: