Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեկ տարում այնքան շատ եմ լսել. «Դուրս կգայի փողոց, բայց ոչ սրանց հետ»։ Այս մասին գրել է տեղեկավտական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Սրանք»-ը պայմանական «նախկիններն» էին՝ ՀՀԿ, ՀՅԴ, Ծառուկյան, Վազգեն Մանուկյան, Վանեցյան, Քոչարյան (ամեն ոք իր առավել ատելի «սրանք»-ն ուներ)։
Մեկ տարի անց գալիս եմ այն եզրակացության, որ ճնշող մեծամասնության դեպքում դա ընդամենը կռուտիտ էր, նույն «էսօր չէ, էսօր գլուխս ցավում է»-ի կարգի։ Փորձը ցույց տվեց, որ այդպես ասողների մեծ մասին ընդամենը մահանա էր պետք։
Ենթադրենք, թե Նիկոլի դեմ պայքարում նախկիններից մարդ չլիներ։ Ենթադրենք, որ իրենց ուզած ֆանտաստիկ այդ գործիչը գտնվեր (օր.՝ ոչ մեկի հետ կապեր չունեցող, նախկինում քաղաքականությամբ չզբաղված, բայց քաղաքականապես փորձառու (!) ու երիտասարդ (!!))։ Վստահ եմ, որ միևնույն է մի մուննաթ կգտնեին։
Օրինակ՝ կվերցնեին ազգանվան մեջ ոչ բարեհունչ մի արմատ ու կասեին. «Իյաաա, սրա հետևից ոնց գնանք, չէ, սրան տարեք, ուրիշին բերեք»։
Տեսե՛ք, 2018 ապրիլ-մայիսին այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը խնդիր չուներ, որ իրենց է միացել նույն Ծառուկյանը կամ Գյումրու նախկին քաղաքապետը, խնդիր չունեին, որ «նորերի» շարքում են նախկինաց նախկիններ Անդոնը կամ Վաղարշակը Հարությունյան կամ Ջահանգիրյանը։
Մեկ այլ օրինակ՝ երբ 5165 շարժումը կամ Սոֆյա Հովսեփյանը բողոքի ակցիաներ էին անում առանց «նախկինների», այդ մարդիկ էլի երբեք իրենց չմիացան։
Այսինքն «Աաաախ, նախկիններ» փաստարկը շատ ընտրովի է աշխատում։ Երբ պետք է ռուբիլնիկով միանում է, երբ պետք է՝ անջատվում։
Բայց ամենավատն այն է, որ այդ նախկինատյացության կուտը նաև հենց «նախկիններն» են կերել։
Չեմ պնդում, բայց հարցնում եմ. կարո՞ղ է, այնուամենայնիվ, պետք չէ անիմաստ ժամանակ վատնել՝ փորձելով գտնել նիկոլական միֆոլոգիայի ստեղծած այդ հեքիաթային անբիծ-անանցյալ «քաղաքական միաեղջյուրին», որը ծիածանների վրայով ճախրելով գալու է Հայաստանը փրկելու։
Կարո՞ղ է անուամենայնիվ ճիշտը այդ երևույթի խորքային հիմքերը հասկանալն է, նարատիվները փոխելն է, ոչ թե շուլեռների նարատիվներին հարմարվել փորձելը։ Առավել ևս, որ նրանք շատ հեշտ ու շատ արագ այդ նարատիվները փոխում են։
Այսինքն այդ հեքիաթային կերպարը եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով գտնվի, միանգամից կսկսեն ցեխոտել, կապել այս կամ այն «նախկինի» հետ։ Երկրորդը՝ մեկ էլ հանկարծ կպարզվի, որ «ժողովուրդը» նոր պահանջներ ունի. ասենք՝ համ էլ ուզում ա, որ այդ կերպարը կառատեի 9րդ դան ունենա կամ «Լա Սկալայի» մենակատար լինի…
Ի՞նչ եք անելու, վերցնեք այդ հերոսին, տանեք կոնսերվատորիայի կառատեի ֆակուլտե՞տ»,- գրել է նա։