|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օրերս ավարտվել են հրապարակագիր, պրոդյուսեր Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ֆիլմը պատմում է 1915 թվականի դեպքերի մասին:
«Երբեք չեմ սիրել իմ տատիկին։ Նա ինձ երբեք չէր գրկում, երբեք չէր համբուրում, երբեք ինձ չէր ժպտում»,- պատմում է հեղինակը` հավելելով, որ ինքը մահու չափ վախեցել է տատից` հատկապես նրա ձեռքի եւ դեմքի կապույտ դաջվածքներից:
«Միայն հիմա եմ գիտակցում, թե որն էր այդ տարօրինակ նշանների իմաստը։ Միայն հիմա ես գիտեմ, որ դրանք արվել են բռնության եւ ստրկության համար»,- ասում է Խարտալյանը:
Նշենք, որ Խարտալյանը նաեւ «Ճանապարհ դեպի Արարատ» ֆիլմի պրոդյուսերն է: