|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Միացյալ Նահանգներն ուրբաթ ընդլայնել է Իրանի նկատմամբ գործող ամերիկյան պատժամիջոցների ցուցակը` դրանում ներառելով 13 ֆիզիկական և 12 իրավաբանական անձանց:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը`նշելով, որ այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կողմից Իրանին բալիստիկ հրթիռների փորձարկման պատճառով «նշանառության տակ առնելուց» օրեր անց:
ԱՄՆ գանձապետարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում են պատժամիջոցների տակ հայտնված անձանց անունները, որոնցից ոմանք գործում են Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբանանում և Չինաստանում:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ նույնքան «բարի» չի լինի, որքան իրեն նախորդած Բարաք Օբաման: