|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, ոչ Գյումրու դեպքերով տուժող պապիները նախաքննության ժամանակ ոչ թե փոխել են իրենց ցուցմունքները, այլ ի սկզբանե տվել են դեպքի վերաբերյալ իրենց պարզաբանումներն այնպես, ինչպես փաստաբանը ներկայացրել է նախորդ գրառման մեջ։
«Հաշվի առնելով, որ Գյումրու հայտնի դեպքով իմ կողմից ՖԲ-ում արված գրառման կապակցությամբ լրատվամիջոցներից անընդհատ զանգեր եմ ստանում, որպես պարզաբանում խնդրում եմ հիմք ընդունել սույն գրառումը։
Ի լրումն նախորդ գրառման, նշեմ, որ Գյումրու դեպքով պապիկները ՈՉ ԹԵ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ՓՈԽԵԼ, ինչպես տարածել են մի քանի լրատվամիջոցներ, այլ տուժողները (պապիկները) Ի ՍԿԶԲԱՆԵ տվել են դեպքի վերաբերյալ իրենց պարզաբանումներն այնպես, ինչպես ներկայացրել եմ նախորդ գրառման մեջ։
Հարգելի լրագրող ընկերներ, կրկին նշեմ, որ պապիկները ցուցմունք չեն փոխել, այլ ի սկզբանե, դեռևս մինչև առերեսումները, տվել են դեպքի վերաբերյալ իրենց պարզաբանումները։
Վստահ եմ, որ դատաքննության արագ ավարտից, արհեստական մեղադրանքի փլուզումից հետո, ազատության մեջ տղաները դեռ նրանց հետ զրուցելու առիթ կունենան»,-գրել է փաստաբանը։
Նշենք նաև, որ պապիները հայտնել են, որ իրենց «թուրք» անվանելու համար են հավկիթներ նետել։ Մինչդեռ «Դիմադրություն» շարժումը բազմիցս հայտարարել է, որ այդ որակումը հնչեցնելը չի բխում Շարժման մոտեցումներից և այն Շարժման համար մերժելի ու անընդունելի է։