կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-22 14:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով պետք է աներ՝ նա չէր արել․ Տիրան Խաչատրյանը՝ Կովսականի (Զանգելան) պաշտպանության մասին

Ձեր անվան հետ մի պատմություն են կապում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ տեսել եք, որ Կովսականի (Զանգելան) պաշտպանությունը արդյունավետ չի կազմակերպվում, ինքներդ վերցրել եք մի զորամիավորում, և անձամբ գնացել եք կռվելու այն դեպքում, որ ԳՇ պետի տեղակալ էիք և նաև վիրավորվել եք Զանգելանում՝ Yerkir.am-ի այս հարցադրումը ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը չհերքեց, միայն պատասխանեց, որ ինքը մինչև այդ էլ է կռիվներում եղել, և այս պատմությունը ճի՞շտ է, թե՞ ոչ՝ էական չէ։

Հնարավոր չէ՞ր հասնել նրան, որ հրամանը լիներ արդյունավետ և դուք ստիպված չլինեիք անձամբ այդ գործողությունն անել՝ հարցրինք ԳՇ պետի նախկին առաջին տեղակալին։

«Շատ բան էր հնարավոր, բայց երբ իրավիճակն այնպիսին է ստեղծվում , երբ պետք է քո օրինակով՝ քո անմիջական մասնակցությամբ և քո տեղում գնվելով ամեն ինչ կազմակերպես, կամայական զինվորական դա գիտի, որ հրամանատարը մարտի վճռորոշ պահերին պետք է գտնվի այն տեղում, որտեղ որոշվում է մարտի ելքը»,-պատասխանեց Տիրան Խաչատրյանը։

Դուք գնահատեցիք, որ արդյունավետ չէ՞ր պաշտպանությունը՝ դրա համար արիք՝ հարցրինք նրան։

«Ով պետք է աներ՝ նա չէր արել»,-պատասխանեց Տիրան Խաչատրյանը։

Աննա Բալյանի ամբողջական հարցազրույցը ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հետ՝  դիտեք այստեղ։